all Բոլորը play Տեսանյութեր photo Լուսանկարներ
08 11 2020 23:00

Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են:

ՏԱՐԱԾԵԼ՝
Մարտերը եղել են բավականին ինտենսիվ:
Հյուսիսում ադրբեջանական զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերի, հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել:
Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո, մեր զորքին հաջողվել է կանգնեցնել հակառակորդին:
Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, սաստիկ մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում: Այս պահին էլ մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Սակայն կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, ավելին՝ դիմել են փախուստի:
Այս պահին մարտերն ընթանում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ, բայց մարտերն ընթացքի մեջ են: Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է:

Արծրուն Հովհաննիսյան
picture
08 11 2020 22:00

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:

ՏԱՐԱԾԵԼ՝
Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։
ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։
picture
08 11 2020 19:00

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։

ՏԱՐԱԾԵԼ՝
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Ադրբեջանը քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։
picture
08 11 2020 18:50

Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։

ՏԱՐԱԾԵԼ՝
Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։

Արծրուն Հովհաննիսյան
picture
08 11 2020 15:20

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

ՏԱՐԱԾԵԼ՝
picture
08 11 2020 14:30

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը:

ՏԱՐԱԾԵԼ՝
picture
08 11 2020 13:30

Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։

ՏԱՐԱԾԵԼ՝
Արծրուն Հովհաննիսյան
picture
08 11 2020 13:00

Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին:

ՏԱՐԱԾԵԼ՝
Արծրուն Հովհաննիսյան
picture
08 11 2020 12:00

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:

ՏԱՐԱԾԵԼ՝
picture
08 11 2020 12:00

Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:

ՏԱՐԱԾԵԼ՝
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:
Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:
picture
Կարդալ ավելին